Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ծխելը հանգեցնում է գլխուղեղի «տարրալուծման»

Ծխելը հանգեցնում է գլխուղեղի «տարրալուծման»

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների պնդմամբ՝ ծխելը հանգեցնում է ուղեղի «տարրալուծման» ու վնասում է հիշողությունը, սովորելու ու տրամաբանելու կարողությունը:

 

50 տարեկանից բարձր, ավել քաշ ու բարձր ճնշում ունեցող 8800 մարդկանց հետազոտելով՝ գիտնականները պարզել են, որ տվյալ խախտումներն ազդում են նաև ուղեղի վրա, սակայն ավելի քիչ:

 

Ինչպես պնդում են հետազոտողները, մարդիկ պետք է իմանան, որ ապրելակերպն ազդում է ոչ միայն իրենց մարմնի, այլև ուղեղի վրա: Նրանք ուսումնասիրել են նաև ուղեղի և սրտային կաթվածի կամ ինսուլտի միջև եղած կապը:

 

Այսպես, հնարավոր սրտի կաթվածը կամ ինսուլտը կապված են «մեծ մասամբ ճանաչողական խախտումների հետ»: «Ճանաչելու կարողության հետ կապված խնդիրներն ավելի ու ավելի են շատանում տարիքի հետ և խանագրում են մարդկանց իրենց առօրյայում»,– ասել է գիտնական Ալեքս Դրեգանը, ապա հավելել, որ անհրաժեշտ է մարդկանց ստիպել գիտակցել, որ ճանաչողական խախտումներից խուսափելու համար պետք է փոխել ապրելակերպը:

 

Գիտնականները համոզված են, որ ուղեղի վաղ դիսֆունկցիան կարող է անգամ տկարամտություն առաջացնել:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ